Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ալեքսանդր Չեֆերինը՝ ՈւԵՖԱ-ի նախագահ

Ալեքսանդր Չեֆերինը՝ ՈւԵՖԱ-ի նախագահ
14.09.2016 | 21:32

Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն Աթենքի կոնգրեսում նախագահ է ընտրել 48-ամյա սլովենացի Ալեքսանդր Չեֆերինին:

Նա ստացել է 42 ձայն, մրցակից նիդերլանդացի Միխաել վան Պրաագը՝ 13: Չեֆերինը իրավաբան է, 2011-ից գլխավորում էր Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան, եղել է ՈւԵՖԱ-ի իրավական կոմիտեի նախագահի երկրորդ, երրորդ տեղակալ:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ